ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար

«Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգին» համապատասխան՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար:


Մրցույթն անցկացվելու է 2024 թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:


Մրցույթին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ դեկտեմբերի 9 է (ներառյալ)։ 


ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում կարող է առաջադրվել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձը:  


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.       



ա) դիմում՝ ինքնաառաջադրման դեպքում, իսկ Մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը, 


բ) լուսանկար,


գ) ինքնակենսագրական/ռեզյումե,


դ) հավակնորդի բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,


ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ, կնքված փաթեթով, որը բացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո։


«Գ» և «դ» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ pdf ձևաչափով։


Դիմումները՝ կից փաստաթղթերով, կարող են առձեռն (աշխատանքային օրերին՝ ժամը 9:15-17:00-ն) ներկայացվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 508 սենյակ) կամ դրանք ուղարկել board@ysu.am էլհասցեին:


Իջևանի մասնաճյուղի տնօրենը պարտավոր է ապահովել մասնաճյուղի կրթական և գիտահետազոտական գործունեության շարունակական զարգացումը, ուսանողներին մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացումը, նպաստել ԵՊՀ մյուս ֆակուլտետների, ստորաբաժանումների ու մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ապահովմանը, սահմանված կարգով կազմակերպել մասնաճյուղի մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսների արհեստավարժ կառավարումը, իրականացնել տնօրենի՝ ներքին իրավական ակտերով և պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ: