Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Եթե որևէ մեկը Հայաստանի վրա ճնշում գործադրելու ազդեցության լծակներ ունի, ապա դրանք Բրյուսելում չեն, ոչ էլ Արևմուտքում են, ոչ Հարավում են և ոչ էլ Արևելքում»: Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում օգոստոսի 7-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքականությանը, ապա դա նոր բան չէ․ մենք, ինչպես բոլոր պետությունները, վարում ենք դիվերսիֆիկացման քաղաքականություն։ Դա ցանկացած երկրի ինքնիշխան և լեգիտիմ իրավունքն է», -հավելել է Փաշինյանը։
Նա նշել է, թե Եվրամիությունը Հայաստանի և Հայաստանի որոշումների վրա ազդեցության լծակներ չունի: