«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն

2024 թ․ դեկտեմբերի 30-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ:


Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով:


Սիմվոլիկ նվերների արժեքներն են՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն ՀՀ դրամ:


Վիճակահանության արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի իրականացմանը: Սիմվոլիկ համարակալված նվերները ձեռք բերելու համար սահմանված գումարներն անհրաժեշտ է փոխանցել հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին.


«ԱԿԲԱբանկ» ԲԲԸ՝ 220553350459000


«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ՝ 163006248849:


Նպատակը՝ վիճակահանություն/աջակցություն:

Հիմնադրամի ծրագրերին պարտադիր նշել փոխանցողի անուն-ազգանուն և կոնտակտային հեռախոսահամար հետադարձ կապ ապահովելու համար:


Վիճակահանության մանրամասներին ծանոթանալու նպատակով զանգահարել +374 44 444 780 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին, իսկ հիմնադրամի գործունեությանը և ծրագրերին կարող եք ծանոթանալ mystep.foundation կայքում: