Կասեցվել է «Գառնիանի» հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից:


 

Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝


  • խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով.

  • չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,

  • չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: