Մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման շաբաթը

«Կրթենք, տեղեկացնենք և գործենք անհապաղ» կարգախոսով մեկնարկել է հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը։


Ինչո՞ւ է դա կարևոր:


Հակամանրէային դիմադրողականությունը խոչընդոտում է հիվանդությունների բուժմանը թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ՝ վտանգելով սննդի անվտանգությունն ու տնտեսությունների կայունությունը։ Կենդանիներից մարդկանց փոխանցվող դիմադրողական ինֆեկցիաները ավելացնում են առողջապահական ռիսկերը։


Ի՞նչ անել՝ լուծելու համար խնդիրը.


  • ճիշտ օգտագործել հակաբիոտիկները՝ միայն անասնաբույժի ցուցումով.
  • բարձրացնել անասնաբուժական հիգիենայի մակարդակը.
  • կրթել ու իրազեկել ֆերմերներին և անասնաբույժներին:


Կիրառել «Մեկ առողջություն» սկզբունքը՝ մեր քաղաքացիների ընդհանուր բարօրության համար։ 


Հիշեցնենք՝ հակամանրէային դիմադրողականության դեմ պայքարի շաբաթը նշվում է 2015 թվականից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ։