Պուտինը պահեստազորայինների զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորի ռուսաստանցիներին 2023 թվականին զորակոչելու մասին։ Հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է․ գրում է Interfax.ru-ն։

Նշվում է, որ պահեստում գտնվողները զորակոչվում են Զինված ուժերում, Ազգային գվարդիայի զորքերում, պետական անվտանգության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում վերապատրաստման:

Թե քանի հոգի է զորակոչվելու զինվորական պատրաստության, չի նշվում։


Ապրիլի 1-ին Ռուսաստանում մեկնարկել է գարնանային զորակոչը։ Հրամանագրի համաձայն՝ պետք է զորակոչվեն 147 հազար նորակոչիկներ։ Ապրիլի 15-ին ՌԴ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ գարնանային զորակոչն ընթանում է ըստ նախատեսվածի և կավարտվի հուլիսի 15-ին։