«Բարսելոնան» ու «Ռեալը» պայքարում են 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Մալագայի» եզրային հարձակվող Անտոնիտոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում:


Կատալոնացիները դեռ ամռանն էին ցանկանում ձեռք բերել Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստին, բայց անդալուզյան ակումբը նույնիսկ չի դիտարկել տրանսֆերային առաջարկները, գրում է Marca-ն:


Մայրաքաղաքային ակումբը նույնպես առաջարկ է կատարել, որը մերժվել է:


Այժմ երկու ակումբներն էլ պատրաստվում են ամռանը պայմանագիր ստորագրել Անտոնիտոյի հետ, որի համաձայնագրի ժամկետը «Մալագայի» հետ սպառվելու է 2024-2025 մրցաշրջանից հետո:


Աղբյուրը նշում է, որ իսպանական գրանդները պատրաստ կլինեն ձմռանն էլ ձեռք բերել վինգերին, եթե «Մալագան» համաձայնի բաց թողնել նրան:


Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիտոն 13 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: