«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Փրկություն» բարեգործական ՀԿ-ի շենքի վերանորոգման մրցույթ

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նախատեսում է վերանորոգել և էականորեն բարելավել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության շենքային պայմանները:


«Փրկություն» կազմակերպության շենքի վերանորոգման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկման ծառայությունները ձեռք բերելու նպատակով «Իմ Քայլը» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ:


Վերանորոգման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության ծառայության ձեռքբերման բաց մրցույթի ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:


Շենքի նորոգման նախագծանախահաշվարկային փաստաթուղթ


Աշխատանքների իրականացման ծավալաթերթ:


«Փրկություն» կազմակերպության շենքի վերանորոգման և վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության բաց մրցույթների հաղթողներ կճանաչվեն նվազագույն գնային առաջարկ ներկայացրած այն մասնակիցները, որոնք յուրաքանչյուր մրցույթի մասով ներկայացրել են սահմանված չափանիշներին համապատասխան հայտեր: