Երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ եթե արտառոց որևէ բան չլինի, Մայր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին։


Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ամանորյա ձևավորման նպատակով Հանրապետության հրապարակի շենքերի վրա լույսեր փակցնելու նպատակով անցքեր բացելուն։


«Անցած տարի ասացինք, որ անցքերն էականորեն ավելի քիչ են բացվելու, քան նախկինում։ Եվ սա այն պատճառով, որ լինելու են մետաղյա կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ լույսերն ամրացվելու են։ Ինչպես անցած տարի, այս տարի ևս միջոցառումից հետո անցքերը փակվելու են, և մենք էլ շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին»,- ասել է նա։