Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Երևանի Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


Իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:


Դեռ հայտնի չէ` տղամարդն ինքնասպան է եղել, թե մահացել է դժբախտ պատահարի կամ սպանության հետևանքով։


Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փրկարարները դին մեծ դժվարությամբ են դուրս են բերել դժվարանցանելի վայրից։