Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։