Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ:
Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։