Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության
առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ
հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Մասնավորապես,
Գասպար Տերտերյանը (67 կգ),
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը
(53 կգ) և
Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ)
և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալներ։