Վարչապետ Նիկոլ Փաշինյանն
անդրադարձավ Եվրամիությանն առավելագույնս մոտ լինելու մասին հասարակական
քննարկումներին և այս թեմայով ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այս
նախաձեռնությունը մեծ հանրային արձագանք է գտել։
Անդրադառնալով «Եվրաքվե»-ի
ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը Ազգային ժողովում՝ վարչապետը
նշեց, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել
նախաձեռնությանը։
Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը
civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով
վարչապետի վերը նշված հայտարարությանը նշեց, որ որոշումը պետք է ընդունի ոչ թե կառավարությունը,
այլ խորհրդարանը. «Դա քաղաքական թիմի առաջնորդի հայտարարություն էր, որը վճռական ազդեցություն
կունենա պառլամենտում քաղաքական մեծամասնության դիրքորոշման վրա: Դա Հայաստանի համար
դե յուրե կձևավորի քաղաքակրթական ինքնություն և կամրապնդի Հայաստանի թե' տարածաշրջանային,
թե' միջազգային դիրքերը»: