Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին

Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել եմ գործակարգավարական խորհրդակցություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:


«Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։


ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել եմ աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։


Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- իր էջում գրել է նախարարը»,- գրել է նա: