Լեհաստանի նախագահը Հայաստանում է

Լեհաստանի Հանրապետության նախագահը ժամանեց Հայաստան։


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։