Ցանկություն կա Եվրամիության հետ քննարկելու անվտանգության հարցեր։
Այդ մասին Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալեվ հարցին, թե ինչպես է ՀՀ-ն
ցանկանում օգտվել ԵՄ խորհրդում 2025 թվականին Լեհաստանի նախագահությունից:
Խաչատուրյանի
խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցության առումով յուրահատուկ էր 2024 թվականը,
որովհետև մենք 2 ծրագրերով արդեն սկսել ենք համատեղ աշխատել․ «Խոսքը վերաբերում է «Խաղաղության գործիք» և մուտքի ազատականացման
ծրագրերին, որով արդեն սկսել ենք մեր համագործակցությունը»։
«Մենք Եվրամիության
հետ աշխատանքներում միշտ զգացել ենք Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում:
Սա պայմանավորվում է նաև նրանով, որ իրականում լեհական կողմն ավելի տեղեկացված է և
ավելի լավ պատկերացում ունի հայաստանյան իրավիճակից՝ հաշվի առնելով այն հանգամանքը,
որ մենք երկար տարիներ միասին եղել ենք սոցիալիստական այդ համակարգի մաս»,- ասաց ՀՀ
նախագահը: