Հայաստանը հաստատակամ է հասնել խաղաղության․ Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Դուդայի հետ քննարկվել են հարավկովկասյան և եվրոպական տարածաշրջանների զարգացումներն ու առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:


«ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի՝ հասնելու կայուն խաղաղության, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու: Այս համատեքստում իմ գործընկերոջը ներկայացրի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որում պատշաճ կերպով ներկայացված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու Հայաստանի տեսլականը»,- ասաց նախագահը: