Ալեն Սիմոնյանը դրական իմաստով ազդել է իմ ներաշխարհի վրա․ Հովիկ Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24news-ի հետ զրույցում պարզաբանել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արտահայտած միտքը՝ կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:


«Ես Ալեն Սիմոնյանից վիրավորված չեմ, շատ շնորհակալ եմ իր մարդկային, էմոցիոնալ արտահայտությունների համար: Երբ որ ես ասացի, որ ավելի լավ էր՝ ինձ սպառնար, որովհետև էդ դեպքում ավելի հեշտ կլիներ ինձ համար պաշտպանվել: Պարոն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական իր խոսքերով ինձ ճնշեց: Եվ ես սա ասում եմ ամենայն ջերմությամբ: Երկրորդ դեպքն է եղել իմ ընկերներից, որ էդ ձևով ազդել են ինձ վրա, իմ ներաշխարհի վրա՝ միանգամայն դրական իմաստով: Էնպիսի վիճակում դրեց, որ ես շատ էի դժվարանում հակառակվել իր բերած փաստարկներին»,- մանրամասնել է նա: