ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ընդդիմադիր շրջանակներն
անընդհատ շահարկում են, թե քաղաքական իշխանությունը ճնշում է գործադրում ԲԴԽ-ի ու ԱԺ պատգամավորների վրա, ինչի արդյունքում եղան հրաժարականները։
Սակայն այս ակնհայտ
կեղծիքը հերքվում է 2 ակնհայտ փաստարկով։
Վարչապետը կոչ չի արել
և չի հորդորել ազատման դիմում գրել, կամ հրաժարվել մանդատից ու պաշտոնից, այլ խնդրանքով
է դիմել։ Իսկ դրանք հիմնովին տարբեր են։
Եթե ԲԴԽ-ի կամ ԱԺ պատգամավորների
վրա ճնշում գործադրվեր, տեքստային խնդրանքով այդ մարմիններին դիմելու կարիք չէր լինի և դրա մասին ոչ ոք չէր իմանա։ Իսկ հակառակվելու
դեպքում, հարցերը կլուծվեին շքամուտքերում ֆիզիկական հաշվեհարդարով, ինչպես ժամանակին
վարվում էին այս կեղծիքը տարածողները։
ՀԳ․ Պապլավոկի զուգարանում
արդարադատություն իրականացնողների համար բնականաբար խորթ է սեփական դիմումի համաձայն
պաշտոնից հրաժարվելու քաղաքակիրթ մշակույթը։