Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  



Վեդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Գարիկ Սարգսյանի, Իջևանի ՏԿ-ում՝ Արթուր Ճաղարյանի, Վայք ՏԿ-ում՝ Մխիթար Մաթևոսյանի թեկնածությունները։ 



Վարչությունը որոշեց Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։