Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ 


Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։


 «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրել է Անջեյ Դուդան։