Ինձ ավելի շատ կապեք պետության հետ․ ՔԿ նոր նախագահը՝ իր շուրջ խոսակցությունների մասին

Պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի: Այդ մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը։


«Աշխատանքը կգնահատվի լա՞վ, թե՞ վատ՝ հարաբերական է, աշխատանքը գնահատելու է հանրությունը, հասարակությունը: Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի: Եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»,- ասաց նա: