Լիոնել Մեսսին ավարտում է ելույթները Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ 39-ամյա հարձակվողն իր որոշման մասին պաշտոնապես հայտարարել է օգոստոսի 31-ին։
The Touchline-ի տեղեկություններով՝ Մեսսիից հետո «Ալբիսելեստեի» ավագի թևկապը կստանձնի Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Քրիստիան Ռոմերոն։
Մեսսին Արգենտինայի հավաքականում հանդես է եկել 2005 թվականից՝ անցկացրած 207 խաղում դառնալով 125 գոլի հեղինակ։ Ազգային թիմի կազմում նա դարձել է աշխարհի 2022 թվականի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը՝ 2021 և 2024 թվականներին, ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում՝ 2022-ին։
ԱԱ-2026-ում Մեսսին Արգենտինայի հետ հասել է եզրափակիչ, որտեղ թիմը 0:1 հաշվով զիջել է Իսպանիայի հավաքականին։ Հենց այդ հանդիպումից հետո էլ ֆուտբոլիստը որոշել է ավարտել միջազգային կարիերան։
Ինչ վերաբերում է Ռոմերոյին, ապա նա Արգենտինայի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականին։ 28-ամյա պաշտպանը ազգային թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Օգոստոսի կեսերին Ռոմերոն «Տոտենհեմից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»՝ կնքելով պայմանագիր իսպանական ակումբի հետ։