Հասմիկ Տոլմաջյանն ու Վալերի Ֆրելանն անդրադարձել են ALIPH-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին

Նոյեմբերի 27-ին Ժնևի ՄԱԿ-ի Գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԻՖ/ ALIPH) տնօրեն Վալերի Ֆրելանի հետ։


Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի գործունեության արդիականությունն ու կարևորությունը մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության հարցում։


ՀՀ մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել կազմակերպության ղեկավարին մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։


Անդրադարձ է կատարվել Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին։