Թմրանյութերի դեմ կարմիր ներկի «բալոնչիկով» պայքարող ՀՀԿ երիտթևին հորդորում ենք պայքարը սկսել սեփական օջախից

ՀՀԿ երիտթեւի որոշ ներկայացուցիչներ որոշել են պայքարել քաղաքական պարապուրդի դեմ՝հերթական պոպուլիստական ակցիա իրականացնելով, որը կոչվում է պայքար թմրանյութերի տարածման դեմ։ Այո, երբ պ-ով սկսվող  զբաղմունքը՝ պոլիտիկան, այլևս ձանձրացնում է ու էֆեկտ չի տալիս, ապա պետք է նույն տառով սկսվող մեկ այլ բանով զբաղվել, ինչն էլ արել են պահպանողական կուսակցությա  ջահելները՝ կարմիր ներկով լի բալոնչիկները ձեռքներն առած ընկել են մայրաքաղաքի պատերի ջանին՝ ներկելով իբրև թե թմրանյութերի ձեռքբերման աղբյուրների  գովազդները։ 



Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լիներ, հաստատ կասեր՝ տղերք, սա ակցիա չէ, սա «վանդալիզմություն» է,  մի աղտոտեք մայրաքաղաքի շինությունների արտաքին տեսքը, և եթե այդքան սրտացավ եք ու մտահոգ, ապա  ինքնագործունեությամբ զբաղվելու փոխարեն դիմեք քաղաքային իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն նման գովազդները պատերից, առանց դրանք այլանդակելու, վերացնելու համար։  



Նկատենք, որ կուսակցության ֆեսյբուքյան էջում զետեղված ակցիայի մասին վկայող լուսանկարները աղավաղված են ներկայացված, և հնարավոր չէ հավաստիանալ, որ կարմիր ներկով խզբզանքի տակ իրոք թմրանյութի տարածման  գովազդներ են (իբրև թե՝ տելեգրամյան ալիքների հղումներ)։ Այս նույն կուսակցության երիտթեւականները, ի դեպ, ժամանակ առաջ մայրաքաղաքի պատերին նույն կարմիր ներկով Արմեն Աշոտյանի դիմապատկերն էին անմահացնում՝ նրան հռչակելով քաղբանտարկյալ։ 




Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության երիտթևի ղեկավար Հենրիխ Դանիելյանն այս թեմայով հարցազրույց է տվել ու նշել՝ «թմրամիջոց տարածվում էորովհետև ՔՊ-ականներն էլ են օգտագործում»։ Սա այնպիսի հայտարարություն է, որի համար, ենթադրում ենք, պետք է Դանիելյանը հրավիրվի իրավապահ մարմիններ՝ բացատրություն տալու։ Կամ էլ քաղաքացիական պատասխանատվության պետք է կանչվի՝ իշխող ուժի ներկայացուցիչներին զրպարտելու ամար։ Սպասենք զարգացումներին։ 




Անշուշտ, գովելի է ՀՀԿ ջահելների  շահագրգռությունը՝ միանալ իշխանության կողմից իրականացվող՝ թմրամիջոցների, ինչպես Դանիելյանն է բնորոշում՝ սպիտակ գենոցիդի դեմպայքարինբայց որպեսզի այդ  պայքարի անկեղծությանը ժողովուրդը  հավատա, ապա  այնպետք չէ ծառայեցնել սեփակական փիառին։  Եվ բացի այդ՝ պայքարը  պետք է սկսել սեփական տնից, կամ, ինչպես ՀՀԿ-ում են սիրում ասել՝ օջախից, որի հայրը՝  ՀՀ նախկին նախագահը, ըստ չհերքված տեղեկությունների, դեռ շատ վաղուց  թուլություն ունի թանկարժեք ընդհուպ՝ գերթանկարժեք «սպիտակ փոշիների» նկատմամբ։ 



Տեսախցիկները քանիցս են ֆիքսել, թե ինչպես է իր պաշտոնավարման շրջանում երկրիս «նախագԱ» ակնայտորեն ոչ սթափ վիճակում, ժողովրդական լեզվով ասած՝ «դոզի տակ» պետական տարբեր գերատեսչություններ այցելել, ելույթներ ունեցել, կարճ ասած՝ պետություն կառավարել։ 




Ի դեպ, Դանիելյանին, որն իր խոսքում նշում է, թե օրերս ՔՊ-ական ինչ որ երիտասարդների մոտից ոստիկանները թմրանյութեր են հայտնաբերել,  մի հիշեցում երբ 2018-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել իրենց կուսղեկի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի բնակարանում, ի թիվս ոսկյա զարդերի, զենք-զինամթերքի, դրամական միջոցների,  հայտնաբերել էր նաև խոշոր չափի թմրանյութեր։

Ինչպես ասում են՝ դուք ձեր դարդը  նախ լացեք, հետո նոր՝ հարևանի։  



Հ  Մանուկյան