ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:


Աղվանի բնակավայրից դեպի Տաթև հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում տեղում է ձյուն:


Գորիս քաղաքում մառախուղ է:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։