Հայաստանը ներկայացնող 15-ամյա թենիսիստուհի Մարիա Ազիզյանը՝ ITF J60 Burgas պատանեկան մրցաշարի հաղթող

Հայաստանի 15-ամյա թենիսիստուհի Մարիա Ազիզյանը դարձել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված ITF J60 Burgas պատանեկան մրցաշարի հաղթող։


Եզրափակչում Ազիզյանը լարված պայքարում հաղթել է իտալացի Աննա Ներելլիին՝ 6:2, 3:6, 7:6 (7:4) հաշվով և նվաճել չեմպիոնի կոչումը։


Մարիան մրցաշարը սկսել է որակավորման փուլից և ընդհանուր առմամբ տարել է վեց անընդմեջ հաղթանակ։ Մինչ եզրափակիչ նա հաղթել է Բուլղարիայի երեք ներկայացուցիչների, Ուկրաինայի մեկ թենիսիստուհու և ևս մեկ իտալացի մարզուհու։