Առաջադրվել եմ որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու․ Թումանյան

Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ Արտյոմ Թումանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ պաշտոնապես առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:


«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ


Պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններին որպես Գյումրի քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:


Հստակ գիտակցում եմ թե ինչ բարդ ու պատասխանատու բեռ եմ վերցնում իմ ուսերին, սակայն այս դժվարին ու օրհասական պահերին ինչպես միշտ եղել ու մնալու եմ իմ համաքաղաքացիների կողքին անմնացորդ։