ՔՊ խմբակցության նիստում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:


 

«Քննարկվել են դեկտեմբերի 3-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:


 

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ»,- նշված է գրառման մեջ: