Բախվել են «Նիսսան»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է

Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բավել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: