Նոր տրոլեյբուսները երթուղի են դուրս եկել. Տիգրան Ավինյանը՝ առաջին ուղևորների թվում

15 նոր տրոլեյբուսները դեկտեմբերի 2-ին առաջին անգամ երթուղի են դուրս եկել: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը որոշ փոփոխությունների է ենթարկվել:


2Ա երթուղին երկարացվել է մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով:


Երթուղում ավելացվել է շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, այսպիսով՝ շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր, վերջինս էլ երևանցիներին է ներկայացրել բարեփոխումները:


Առավել մանրամասն՝ տեսանյութում: