Խոշոր ու ողբերգական ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Դեկտեմբերի 5-ին ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում:


Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: