Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սիրիայի զինված ուժերը վերատեղակայել են իրենց ստորաբաժանումները` լքելով Համան և ամրապնդվելով քաղաքի սահմաններից դուրս գտնվող դիրքերում: Տեղեկությունը հայտնում է Սիրիայի պաշտպանական գերատեսչությունը։
«Զինվորական ստորաբաժանումները քաղաքի սահմաններում տեղի ունեցած բախումներից հետո վերատեղակայումներ են իրականացրել քաղաքացիական բնակչության կյանքը պահպանելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ: