ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող գերիներին

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող 23 հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։


 Վերջինս նշել է, որ նրանց են փոխանցվել անձնական իրեր և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ։