Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.


Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը։


 ԱԺ-ում հանրապետականները խոստովանում են՝ ընդդիմությունը ձախողել է իշխանափոխության հարցում։


 Դաշնակներն իրենց ձախողումը արդարացնում են, թե իբրև իշխանությունն ավելի շատ է ձախողվել։


Բայց բոլորը միաբերան նշում են, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը, ուղղակի չգիտես ինչու դեռ չի ստացվում իշխանափոխություն անել։


 Մարդ էս ընդդիմությունից գլուխ չի հանում, հիշեցի հայտնի անեկդոտը․․․ դու ասում ես լավ չի, կնիկդ ասում ա լավա ․․․