Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
