ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքի վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Եվրաքվեի օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը։


Հանձնաժողովը  հաստատել է Եվրաքվեի օրենսդրական նախաձեռնության հարցով  52 հազար 351 ստորագրության վավերականությունը:

Սա նշանակում է՝ ձայները բավարար են, որ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի օրակարգ մտնի:


Հայաստանը եվրոպական ընտանիքին մոտեցնելու նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի: