2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել

2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով:


Մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա: Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում:


Մանրամասները՝ տեսանյութում։