Աջակցություն՝ ուղղված անհուսալի վարկերի մարմանը. Ովքեր կարող են լինել շահառու. Ներկայացնում է Նարեկ Մկրտչյանը

ԿԲ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը 341 հազար է, իսկ վերջիններիս վարկային ընդհանուր բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլ ամսվա դրությամբ այս նույն բեռը կազմել է 525 մլրդ դրամ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Կառավարության նիստի ամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: 


Ըստ նախարարի՝ 1 տարվա ընթացքում հետևել են գործընթացին և պարզել, որ ավելի քան 100 միլիարդով ավելացել է գումարը, և սա է ստիպել մտածել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու մասին:


Նաև պարզվել է, որ անհուսալի վարկառուների մինչև 20 տոկոսն է, որ ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կա՛մ չունեն աշխատանք, կա՛մ ոչ ֆորմալ զբաղվածության մեջ են: Այսինքն՝ անհուսալի դասով դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը ոչ ֆորմալ զբաղվածություն ունի, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից նպաստ է ստանում: