«Honda»-ի և մոպեդի բախում Երևանում․ մոպեդը կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 01։25-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Խորենացի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Արման Ա․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չճշտված անձի կողմից վարած մոպեդը։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել մոպեդավարին և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։