Կիլիան Մբապեին բռնաբարության մեջ մեղադրելու գործը փակվել է

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի դեմ երկու դեպքով բռնաբարության մեղադրանքով գործը փակվել է, հայտնում է L'équipe-ը:


Շվեդիայի դատախազությունը միջադեպի հետ կապված հետաքննություն էր սկսել, սակայն ապացույցների բացակայության պատճառով փակել է գործը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմում մի կին Ֆրանսիայի հավաքականի ավագին մեղադրել էր բռնաբարության մեջ։


Դրանից հետո 25-ամյա ֆուտբոլիստը հերքել էր մեղադրանքը։ Մբապեի փաստաբանը հայտարարել էր, որ զրպարտության համար բողոք է ներկայացվելու մեղադրանք ներկայացրած կնոջ դեմ։