Հայաստանյան 11 բուհերի շուրջ 110 ուսանողներ դեկտեմբերի 19-22-ը հնարավորություն կստանան մասնակցելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող տեխնոլոգիական մեծ Հաքաթոնին:
4-օրյա միջոցառման ընթացքում 22 թիմերի բաժանված մասնակիցները կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ: Հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝ 1-ին տեղի համար՝ 2.5 մլն. ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար՝ 1.5 մլն. ՀՀ դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 մլն. ՀՀ դրամ:
ԲՏԱՆ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի՝ Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, ինչպես նաև գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: