Բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 17։00-ի դրությամբ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։


 

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։


 

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս տեղ-տեղ բուք է։


 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: