Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել:


Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորում ստացած Անիի մոտ վնասվածքներ կան ինչպես ոտքի, այնպես էլ ձեռքի հատվածում։