Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա։
