ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:


Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ 


Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 


Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Գեղարքունիքի մարզի, Արթիկի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։


Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է։


Արմավիրի մարզում մառախուղ է։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների  համար։