Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին

Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը հետզհետե վերադառնում է բնականոն կյանքին։  Քրիստոնյա համայնքները պատրաստվում են Ամանորին, նույնիսկ սկսել են փողոցները զարդարել։  Այս մասին Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել է Sputnik Արմենիային։


Նա պատմել է նաև, որ զինված անձանց ներկայությունը բավականին քչացել է, պարետային ժամ հասկացություն այլևս չկա։


«Այսօր որոշում կայացվեց երկուշաբթի բացել կրթական կենտրոնները՝ համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները»։ 


Գաբրիելյանը նշել է նաև, որ իրենց խոստացել են, որ առաջիկայում և՛ Դամասկոսի, և՛ Հալեպի օդանավակայանները կսկսեն աշխատանքը։ Այժմ բոլոր ավտոճանապարհները բաց են, հասարակական տրանսպորտը որոշ չափով աշխատում է։