ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան) Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա) Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան) Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա) Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ) Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու» Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա) Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Արթուր Միրանյան - «Ալաշկերտ»
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ: