Արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ. ԲԸՏՄ-ն մարզերում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ դեկտեմբերի 9-15-ը տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր։


 

Տեղերում տեսչական մարմնի տարածքային բաժինների, մարզպետների աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ իրականացվել են շրջայցեր։


 

Արդյունքում արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի պահպանության և դրանց նպատակային նշանակության կիրառման ուղղություններով։